Մեր մասին

Ինչպե՞ս է աշխատում Social Bridge-ը

Ստանալով բազում խնդրանք/առաջարկներ մեր օգտատերերի կողմից՝ որոշեցինք տեսահոլովակի միջոցով ներկայացնել, թե ինչպես է աշխատում մեր հարթակը, և ինչ խնդիրներ ենք առհասարակ մենք ցանկանում լուծել Social Bridge-ի միջոցով։

Posted by Social Bridge on Thursday, January 12, 2017

Social Bridge-ը սոց. ցանցերում արժեքավոր տեղեկատվություն տարածող օգտատերերին և այդ տեղեկատվությամբ հետաքրքրված կազմակերպություններին կապող բացառիկ հարթակ է։ Այն ստեղծվել է 2015 թվականին հիմնադրված Ռումորս ՍՊԸ-ի կողմից։


Կազմակերպության առավել հայտնի պրոդուկտներից է Rumors Monitoring-ը, որը ամբողջովին ավտոմատացված մոնիտորինգային հարթակ է և տրամադրում է տեղեկատվություն՝ օգտվելով էլեկտրոնային լրատվամիջոցների աղբյուրներից:


Այժմ Social Bridge-ի միջոցով հնարավոր է իրականացնել մոնիտորինգ նաև սոց. ցանցերում: Միլիոնավոր կազմակերպություններ փորձում են հետևել սոց. ցանցերում տիրող «աղմուկին» իրենց բիզնես ռազմավարությունները բարելավելու համար։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է խոսում հասարակությունն իրենց մասին և ստանալ ծանուցումներ հնարավորինս շուտ՝ բաց չթողնելով իրենց հետ առնչվող և ոչ մի խոսակցություն։


Հարցերի դեպքում կարող եք գրել info@socialbridge.am հասցեով։


Top