Ինչպե՞ս է աշխատում Social Bridge-ը

Ստանալով բազում խնդրանք/առաջարկներ մեր օգտատերերի կողմից՝ որոշեցինք տեսահոլովակի միջոցով ներկայացնել, թե ինչպես է աշխատում մեր հարթակը, և ինչ խնդիրներ ենք առհասարակ մենք ցանկանում լուծել Social Bridge-ի միջոցով։

Posted by Social Bridge on Thursday, January 12, 2017
Ինչպիսի՞ հրապարակումներ անել և ի՞նչ կազմակերպություններ են դիտ...

Ինչպիսի՞ հրապարակումներ անել և ի՞նչ կազմակերպություններ են դիտում դրանք

Posted by Social Bridge on Wednesday, December 14, 2016
Ինչպե՞ս Ձեր հարապարակումները դարձնել տեսանելի կամ ոչ տեսանելի։

Ինչպե՞ս Ձեր հարապարակումները դարձնել տեսանելի կամ ոչ տեսանելի։

Posted by Social Bridge on Tuesday, December 20, 2016
Ինչպե՞ս կանխիկացնել Ձեր վիրտուալ հաշվին կուտակված գումարը

Ինչպե՞ս կանխիկացնել Ձեր վիրտուալ հաշվին կուտակված գումարը

Posted by Social Bridge on Friday, December 23, 2016

Հաճախակի Տրվող Հարցեր


Որքա՞ն է մեկ հրապարակման գինը։

Հրապարակման գինը հաշվարկվում է like-երի, comment-ների և share-երի քանակի հիման վրա (կարող է տատանվել 5-25 ՀՀ դրամի շրջանակներում): Օնլայն հաշվիչի օգնությամբ կարող եք ինքներդ հաշվարկել յուրաքանչյուր հրապարակման գինը: http://socialbridge.am/Price


Ինչպիսի՞ հրապարակումների մասին է խոսքը:

Հրապարակումները կարող են լինել ցանկացած թեմայով (կարծիք, բողոք, շնորհակալական խոսք այս կամ այն ապրանքի, ծառայության, միջոցառման կամ վայրի մասին, քաղաքական, սոցիալական և այլն): Այնպիսի թեմաներ, ինչպիսիք կհետաքրքրեն մեզ մոտ գրանցված կազմակերպություններին, որոնք մոնիտորիգ են իրականացնում սոց. ցանցերում և ուսումնասիրում են հանրության կարծիքը: Այլ խմբերում և էջերում Ձեր կատարած հրապարակումները չեն հայտնվում Social Bridge-ում:


Ե՞րբ է գումար կուտակվում:

Երբ հարթակում գրանցված կազմակերպությունները ցանկանում են դիտել Ձեր հրապարակումը, Social Bridge-ի Ձեր վիրտուալ հաշվին գումար է կուտակվում:


Ի՞նչ է նշանակում «տեսանելի» կամ «ոչ տեսանելի» հրապարակում:

Social Bridge մուտք գործելուց հետո լռելյայն (by default) տեսանելի են դառնում միայն Ձեր «public» հրապարակումները, և Դուք ինքներդ կարող եք ցանկացած հրապարակում դարձնել «տեսանելի» կամ «ոչ տեսանելի» Social Bridge-ում՝ անկախ Facebook-ից: Ընդ որում՝ «տեսանելի» հրապարակումների դեպքում Դուք ստանում եք ծանուցում Ձեր էլ. փոստին այն մասին, որ Ձեր հրապարակումը դիտվեց, իսկ «ոչ տեսանելի» հրապարակումների դեպքում ստանում եք հարցում հրապարակումը տեսանելի դարձնելու վերաբերյալ, և ինքներդ եք որոշում՝ արդյոք տվյալ կազմակերպությունը կարող է տեսնել Ձեր հրապարակումը, թե ոչ:


Ինչպե՞ս կարող եմ կանխիկացնել կուտակված գումարը:

Կանխիկացման համար Social Bridge-ի Ձեր վիրտուալ հաշվին նվազագույնը պետք է ունենաք 500 դրամ: Գումարը կարելի է կանխիկացնել Հայաստանում գործող ցանկացած բանկի վճարային քարտի միջոցով։ Կանխիկացման հարցումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցվում է ձեր քարտին։


Ովքե՞ր են տեսնում իմ հրապարակումները:

Ձեր հրապարակումները տեսնում են բացառապես համակարգում գրանցված կազմակերպությունները: (Facebook-յան այլ օգտատերերի համար տեղեկատվությունը փակ է):


Բացի հրապարակումներից, ի՞նչ տեղեկատվություն է հայտնվում Social Bridge-ում:

Social Bridge-ում հայտնվում են օգտատերերի մասին հետևյալ տվյալները`


Արդյոք Social Bridge-ը տեսնում է իմ նամակները կամ այլ անձնական տեղեկատվություն։

Նախորդ կետում նշված լիազորություններից բացի Social Bridge-ը այլ լիազորություններ ձեռք չի բերում։


Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ փակել իմ էջը Social Bridge-ում։

Դուք ցանկացած պահի կարող եք փակել ձեր հաշիվը “էջի կարգավորումներ” բաժնում։ Գաղտնիության պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://socialbridge.am/Legal/UserPrivacy:


Top