Օգտագործման պայմանները

Նկարագիր

Այս կայքը գործարկվում է Ռումորս ՍՊԸ-ի կողմից: Այսուհետ «մենք», «մեզ» և «մեր» տերմինները կվերաբերեն Ռումորս ՍՊԸ-ին: Ռումորս ՍՊԸ-ն Ձեզ է առաջարկում այս կայքը՝ ներառյալ ամբողջ տեղեկատվությունը, գործիքները և ծառայությունները, եթե Դուք ընդունում եք ներքոնշյալ բոլոր պայմանները և քաղաքականությունը:

Այցելելով մեր կայք՝ Դուք համաձայնություն եք տալիս հետևյալ պայմաններին («Օգտագործման պայմաններ», «պայմաններ»)՝ ներառյալ այն լրացուցիչ պայմաններն ու քաղաքականությունը, որոնք հասանելի են այստեղ և/կամ հղմանը հետևելու դեպքում: Այս պայմանները վերաբերում են այս կայքի բոլոր օգտատերերին՝ ներառյալ սահմանափակումներ չունեցող օգտատերերին (վաճառողներ, հաճախորդներ, առևտրականներ և/կամ ներդրողներ):

Խնդրում ենք կարդալ այս պայմանները մինչ մեր կայքում գրանցվելը և օգտագործելը: Մուտք գործելով կամ օգտագործելով մեր կայքը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը օգտագործման այս պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք այս պայմաններից որևէ մեկին, ապա Դուք կարող եք չգրանցվել կայքում և չօգտագործել մեր ծառայությունները:

Ցանկացած նոր հատկանիշ կամ գործիք, որն ավելացվել է, նույնպես հանդիսանալու է Օգտագործման պայմանների առարկա: Հետագա թարմացումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում: Մեզ իրավունք է վերապահված թարմացնել և փոփոխել այս պայմանների ցանկացած մաս՝ հրապարակելով թարմացումները և/կամ փոփոխությունները մեր կայքում: Ձեր պատասխանատվության ներքո է այս էջը պարբերաբար ստուգելը՝ ծանոթանալու փոփոխություններին: Ցանկացած փոփոխությունների դեպքում Ձեր կողմից գրանցվելը կամ շարունակաբար օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունումը:

Օնլայն օգտագործման պայմաններ

Համաձայնություն տալով Օգտագործման պայմաններին՝ Դուք հաստատում եք Ձեր չափահաս լինելը ըստ Ձեր բնակավայրի, և Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝ թույլատրել Ձեր յուրաքանչյուր ենթակային օգտագործել այս կայքը:

Դուք չեք կարող օգտվել մեր ծառայություններից ցանկացած անօրինական և ոչ հեղինակային նպատակներով, ինչպես նաև չեք կարող օգտվել մեր ծառայություններից` խախտելով որևէ օրենք (ներառյալ հեղինակային իրավունքին առնչվող օրենքները):

Դուք իրավունք չունեք տարածել համակարգչային վիրուսներ կամ այլ տեսակի վնասաբեր կոդեր:

Օգտագործման պայմանների ցանկացած կետ խախտելու դեպքում անմիջապես կդադարեցվեն մեր ծառայությունների մատուցումը:

Ընդհանուր պայմաններ

Մեզ իրավունք է վերապահված դադարեցնել ծառայություն մատուցել ցանկացած մարդու ցանկացած պահի ցանկացած պատճառով:

Ձեր մասին տեղեկատվությունը (բացի վճարային քարտի մասին տեղեկատվությունից) կարող է փոխանցվել ապակոդավորված ձևով և ներառել ա) փոխանցումը տարբեր ցանցերով և բ) փոփոխությունները այդ ցանցերի կամ սարքերի տեխնիկական պահանջներին հարմարեցնելու համար: Վճարային քարտի մասին տեղեկատվությունը ցանցերով փոխանցումներ կատարելու ժամանակ մշտապես կոդավորված է:

Դուք համաձայնվում եք առանց մեր գրավոր համաձայնության չկրկնօրինակել, չվաճառել, չվերավաճառել, չվերարտադրել կամ չշահագործել ծառայության ցանկացած մասը կամ կայքի ցանկացած կոնտակտ, որի միջոցով ծառայությունը մատուցվում է:

Այս համաձայնության մեջ առկա վերնագրերը ընտրված են հարմարության համար և չեն սահմանափակում կամ ազդում Օգտագործման պայմանների վրա:

Ճշգրիտ, ամբողջական և արդիական տեղեկատվություն

Մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հասանելի տեղեկատվության ճշգրիտ, ամբողջական կամ արդիական չլինելու համար: Այս կայքում առկա տեղեկատվությունը համարվում է ընդհանուր տեղեկատվություն: Որոշումների կայացման համար այն չպետք է դիտարկել որպես միանշանակ հիմք առանց առաջնային, ավելի ճշգրիտ, ամբողջական և արդիական աղբյուրները ուսումնասիրելու: Այս կայքում տեղ գտած տեղեկատվության վստահելը Ձեր ռիսկն է:

Կայքը կարող է պարունակել որոշակի հին տեղեկատվություն, որը արդիական չէ և տրամադրվում է Ձեր ցանկությամբ: Մեր իրավունքն է փոփոխել կայքի բովանդակությունը ցանկացած պահի, բայց մեր պարտավորությունը չէ թարմացնել մեր կայքի տրամադրած տեղեկատվությունը: Ձեր պարտավորությունն է նաև մեր կայքի փոփոխություններին հետևելը:

Ծառայության և գների փոփոխություններ

Facebook-ի հրապարակումների ձեռքբերման գները կարող են ենթարկվել փոփոխությունների առանց ծանուցման: Օգտատերը կարող են հաշվարկել հրապարակման գինը կայքում տեղադրված առցանց հաշվիչի միջոցով:

Մեզ իրավունք է վերապահվում փոփոխել կամ դադարեցնել ծառայությունը (կամ դրա բովանդակության ցանկացած մաս) առանց Ձեզ դրա մասին ծանուցելու:

Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև ծառայության կամ գնի և ոչ մի փոփոխության, ծառայությունների կասեցման կամ դադարեցման համար:

Ծառայություններ

Ծառայությունները հասանելի են բացառապես առցանց կայքի միջոցով: Վերոնշյալ ծառայությունները կարող են լինել սահմանափակ քանակությամբ, և ենթակա են փոփոխության միայն մեր «փոփոխությունների պայմաններ»-ին համապատասխան:

Մեզ իրավունք է վերապահվում, սակայն մենք պարտավորված չենք սահմանափակել մեր ծառայությունների վաճառքը ցանկացած անձի, աշխարհագրական տարածաշրջանի կամ իրավասության: Մենք կարող ենք օգտվել այս իրավունքից ցանկացած դեպքում: Մեզ իրավունք է վերապահվում սահմանափակել մեր առաջարկած ցանկացած արտադրանքի կամ ծառայության քանակը: Արտադրանքի կամ դրա գնագոյացման բոլոր նկարագրերը ենթակա են փոփոխման ցանկացած պահի առանց ծանուցման մեր անձնական հայեցողությամբ: Կայքում արված ցանկացած առաջարկ կամ ծառայություն առոչինչ է այնտեղ, որտեղ դա արգելվում է:

Ծառայությունը սահմանափակվում է socialbridge-ի Ձեր հաշվում առկա կրեդիտի մնացորդով (www.socialbridge.am): Հաշիվը կարող է լիցքավորվել առցանց ցանկցած կրեդիտային/դեբետային քարտով, որը գործում է ArCa վճարման համակարգում:

Վճարման և հաշվի հետ կապված տեղեկատվության ճշտությունը

Մեզ իրավունք է վերապահվում մերժել գրանցման հայտը: Այս սահմանափակումները կարող են վերաբերել նույն օգտատիրոջ հաշվի գրանցմանը: Այն դեպքում, երբ մենք փոփոխություններ անենք կամ չեղարկենք գրանցումը, մենք կարող ենք ծանուցել Ձեզ այդ մասին էլեկտրոնային նամակով այն էլ-փոստին, որը նշել եք գրանցման պահին:

Դուք համաձայնում եք տրամադրել ընթացիկ, ամբողջական և ճշգրիտ տեղեկություն ձեռքբերման և հաշվի վերաբերյալ մեր կայքում կատարած բոլոր բաժանորդագրությունների համար:

Ընդունվում են միայն կրեդիտային/դեբետային քարտեր, որոնք կարող են գործել ArCa վճարային համակարգում:

Լրացուցիչ գործիքներ

Մենք կարող ենք տրամադրել Ձեզ մուտքի հնարավորություն երրորդ կողմի գործիքներ, որոնցով մենք իրականացնում ենք վերլուծություն, ունենք որոշակի վերահսկողություն կամ ներդրում:

Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք մուտքի հնարավորություն ենք տրամադրում այդպիսի գործիքների «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» առանց որևէ երաշխիքի, ներկայացուցչության կամ ցանկացած տեսակի պայմանի և առանց որևէ հաստատման: Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի գործիքներից Ձեր օգտվելու համար:

Մեր կայքում առաջարկվող լրացուցիչ գործիքների ցանկացած օգտագործում ամբողջովին պայմանավորված է Ձեր սեփական ռիսկով և հայեցողությամբ, և Դուք պետք է համոզվեք, որ ծանոթ եք և ընդունում եք երրորդ կողմից առաջարկվող գործիքների համար նախատեսված պայմանները:

Մենք նաև կարող ենք ապագայում առաջարկել նոր ծառայություններ և (կամ) հատկություններ (ներառյալ նոր գործիքներ և աղբյուրների թողարկման մասին) մեր կայքի միջոցով: Այդպիսի նոր հատկուկությունները և (կամ) ծառայությունները պետք է նույնպես ենթարկվեն օգտագործման այս պայմաններին:

Երրորդ անձանց հղումները

Մեր կայքում հասանելի որոշակի բովանդակություն, ապրանքներ և ծառայություններ կարող են ներառել երրորդ անձանց պատկանող նյութեր:

Երրորդ անձանց հղումներն այս կայքում կարող են ուղղորդել Ձեզ դեպի երրորդ անձանց կայքեր, որոնք փոխկապված չեն մեզ հետ: Մենք չենք երաշխավորում, չենք կրում որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն երրորդ անձանց, նյութերի կամ կայքերի, դրանցում առկա բովանդակության կամ տեղեկատվության հավաստիության և ցանկացած այլ արտադրանքի կամ ծառայության փորձարկման կամ գնահատման համար:

Մենք պատասխանատու չենք ապրանքների, ծառայությունների, աղբյուրների, բովանդակության կամ որևէ երրորդ կողմի կայքի հետ կապված ցանկացած այլ գործարքի ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված ոչ մի վնասի կամ կորստի համար: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ երրորդ կողմի պայմաններին ու գործելաոճին և համոզվել, որ հասկացել եք դրանք նախքան ցանկացած գործարք ձեռնարկելը: Երրորդ կողմի արտադրանքի հետ կապված բողոքները, դժգոհությունները, մտահոգությունները և հարցերը պետք է ուղղված լինեն երրորդ կողմին:

Օգտատերերի մեկնաբանություններ, արձագանքներ և այլ անդրադարձեր

Եթե մեր խնդրանքով Դուք ուղարկել եք որոշակի տեղեկատվություն (օրինակ՝ մրցույթի մասնակցության հայտ) կամ առանց մեր խնդրանքի ուղարկել եք նորարարական մտքեր, առաջարկներ, նախաձեռնություններ կամ այլ նյութեր առցանց, էլ-փոստով, փոստով կամ այլ կերպ (այսուհետ՝ «մեկնաբանություններ»), դա նշանակում է, որ Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք ցանկացած պահի առանց որևէ սահմանափակման խմբագրել, պատճենել, հրապարակել, մատակարարել, թարգմանել և ցանկացած այլ կերպ օգտագործել մեզ ուղարկված «մեկնաբանությունները»: Մենք պատասխանատվություն չենք կրում՝

Մենք կարող ենք, սակայն պարտավորված չենք վերլուծել, խմբագրել կամ հեռացնել բովանդակություն, որը ըստ մեր սեփական հայեցողության ապօրինի է, վիրավորական, սպառնալից, զրպարտիչ, պոռնոգրաֆիկ, անպարկեշտ կամ այլ կերպ դատապարտելի, խախտում է որևէ կողմի մտավոր սեփականությունը կամ օգտագործման այս պայմանները:

Դուք համաձայնում եք, որ Ձեր մեկնաբանությունները չեն խախտի որևէ երրորդ կողմի իրավունք, այդ թվում՝ հեղինակային իրավունքներ, ապրանքանիշ, գաղտնիություն, անհատականություն և այլ անձնական կամ սեփականության իրավունքներ: Դուք համաձայնում եք նաև, որ Ձեր մեկնաբանությունները չեն պարունակի զրպարտիչ կամ այլ ապօրինի, վիրավորական կամ անպարկեշտ նյութ կամ համակարգչային վիրուս կամ այլ չարամտություն, որը որևէ կերպ կարող է վնասել ծառայության կամ փոխկապված կայքի շահագործմանը:

Դուք չեք կարող օգտագործել կեղծ էլ. հասցե, ձևանալ այլ անձ կամ այլ կերպ մոլորեցնել մեզ կամ երրորդ կողմերին որևէ մեկնաբանության ծագման վերաբերյալ: Դուք ինքներդ եք պատասխանատու Ձեր կատարած ցանկացած մեկնաբանության և դրա ճշտության համար: Մենք պատասխանատվություն չենք կրում և չենք ստանձնում ոչ մի պարտականություն Ձեր կամ երրորդ անձանց կողմից արված որևէ մեկնաբանության համար:

Անձնական տեղեկություններ

Ձեր անձնական տեղեկատվության ներկայացումը կայքում կարգավորվում է մեր «Գաղտնիության պայմաններ»-ով: Գաղտնիության պայմաններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ http://socialbridge.am/Legal/UserPrivacy:

Սխալներ, անճշտություններ և բացթողումներ

Մեր կայքում կամ ծառայությունում երբեմն կարող է լինել տեղեկատվություն, որը պարունակում է տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են կապված լինել պրոդուկտի նկարագրության, գնագոյացման, աջակցության, առաջարկների, ժամանակի տարանցիկության և հասանելիության հետ:

Մենք պատասխանատվություն չենք կրում մեր ծառայության կամ ցանկացած այլ փոխկապված կայքում տեղեկատվության թարմացումների, ուղղումների կամ հստակեցումների համար, այդ թվում՝ գնագոյացման տեղեկատվությունն առանց սահմանափակման բացառությամբ օրենքով սահմանցված դեպքերի:

Օգտագործման արգելքներ

Ի հավելում այլ արգելքների, ինչպես նշված է «Օգտագործման պայմաններ»-ում՝ արգելվում է օգտագործել կայքը կամ դրա բովանդակությունը հետևյալ դեպքերում.

Մեզ իրավունք է վերապահվում դադարեցնելու ծառայությունից կամ այլ փոխկապված կայքից Ձեր օգտվելը «օգտագործման արգելքներ»-ից գոնե մեկը խախտելու դեպքում:

Երաշխիքներից Հրաժարվելը, Պատասխանատվության Սահմանափակում

Մենք չենք երաշխավորում կամ ներկայացնում, որ մեր ծառայությունը կլինի անխափան, տևական, ապահով կամ սխալներից անկախ:

Մենք չենք երաշխավորում, որ ծառայությունից օգտվելու արդյունքում ստացված տվյալները կլինեն ճշգրիտ կամ վստահելի:

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք անորոշ ժամկետով հեռացնել կամ չեղարկել ծառայությունը ցանկացած պահի առանց Ձեզ այդ մասին ծանուցելու:

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ ծառայությունից օգտվելու Ձեր ունակությունը կամ անկարողությունը գնտվում են բացառությամբ Ձեր անձնական ռիսկի ներքո:

Ծառայության միջոցով Ձեզ հասանելի տեղեկատվությունը (բացառությամբ մեր կողմից նշված դեպքերի) տրամադրվում է Ձեզ ինչպես, որ կա և ինչպես հասանելի է Ձեր օգտագործման համար առանց որևէ ներկայացուցչության, երաշխավորման կամ ցանկացած տեսակի բացահայտ կամ ենթադրյալ պայմանների:

Ոչ մի դեպքում Ռումորս ՍՊԸ-ն, մեր տնօրենները, ղեկավարները, աշխատողները, փոխկապված անձինք, գործակալները, կապալառուներ, ուսնակները, մատակարարները, ծառայություն տրամադրողները կամ լիցենզատուները չեն կրում պատասխանատվություն վնասի, կորուստի, պահանջի, կամ ցանկացած տեսակի ուղղակի կամ անուղղակի, պատահական, պատժիչ, հատուկ, հետևանքային բնույթի վնասների, այդ թվում, առանց սահմանափակման շահույթի, եկամուտների, խնայողությունների, տվյալների կորստի կամ նմանատիպ ցանկացած վնասի դեպքում՝ հիմնված պայմանագրով, խիստ պատասխանատվությամբ կամ այլ կերպ՝ բխելով Ձեր՝ որևէ ծառայության օգտագործման կամ ցանկացած այլ ծառայության կամ արտադրանքի օգտագործման հետ որևէ կերպ կապված պահանջի վրա՝ ներառելով, սակայն չսահմանափակելով սխալների կամ բացթողումների հավանականությունը ցանկացած բովանդակության մեջ կամ ցանկացած տեսակի կորստ կամ վնաս՝ ծառայության կամ որևէ հրապարակված, փոխանցված կամ այլ կերպ ծառայության միջոցով հասանելի դարձած բովանդակության (կամ արտադրանքի) օգտագործման հետևանքով առաջացած, եթե նույնիսկ զգուշացվել է դրանց հավանականության մասին:

Քանի որ որոշ պետություններ կամ իրավասություններ չեն թույլատրում պատասխանատվության սահմանափակում կամ բացառում հետևանքային կամ պատահական վնաս հասցնելու համար, այդպիսի երկրներում մեր պատասխանատվության շրջանակը կփոքրացվի մինչև օրենքով առավելագույնս թույլատրելի լինելու սահմանը:

Փոխհատուցում

Դուք համաձայնում եք Ռումորս ՍՊԸ-ն, մեր մայր և դուստր ընկերությունները, մասնաճյուղերը, գործընկերներին, ղեկավարներին, տնօրեններին, գործակալներին, կապալառուներին, արտոնագրողներին, ծառայություններ մատուցողներին, ենթակապալառուներին, մատակարարներին, ուսնակներին ու աշխատակիցներին զերծ պահել ցանկացած հայցից կամ պահանջից՝ փոխհատուցելով դրանք՝ ներառյալ որևէ երրորդ անձի կողմից կատարված իրավաբանների կողմից ընդունված վճարները, որոնք բխում են «օգտագործման պայմաններ»-ին կամ դրանցում որպես հղում առկա փաստաթղթերին Ձեր ծանոթ չլինելու պատճառից կամ Ձեր կողմից որևէ օրենքի կամ երրորդ անձի իրավունքների խախտման դեպքում:

Ամբողջականություն

«Օգտագործման պայմաններ»-ի որևէ դրույթի ոչ իրավաչափ, անվավեր կամ ուժը կորցրած լինելու դեպքում այդպիսի դրույթն այնուամենայնիվ կիրառելի կլինի համապատասխան օրենքի ուժով թույլատրելի լինելու առավելագույն հնարավոր չափով, իսկ անթույլատրելի մասը կհամարվի խզված «օգտագործման պայմաններ»-ից. այդպիսի որոշումը չպետք է ազդի մյուս դրույթներից և ոչ մեկի վավեր և կատարման ենթակա լինելու վրա:

Դադարեցում

Նախքան դադարեցման պահը կողմերի մոտ առաջացած պարտականությունները և պարտավորությունները ուժի մեջ են մնում մինչև բոլոր նպատակների համար տվյալ համաձայնագրի ավարտը:

«Օգտագործման պայմաններ»-ը արդյունավետ են, քանի դեռ չեն դադարեցվել Ձեր կամ մեր կողմից: Դուք կարող եք դադարեցնել «օգտագործման պայմաններ»-ը ցանկացած պահի՝ ծանուցելով մեզ, որ այլևս չեք ցանկանում օգտվել մեր ծառայություններից, կամ երբ դադարեք օգտվել մեր կայքից:

Եթե մեր անձնական դատողությամբ Դուք ձախողել եք, կամ մենք կասկածում ենք, որ Դուք ձախողել եք «օգտագործման պայմաններ»-ի որևէ դրույթ, ապա մենք ևս կարող ենք ցանկացած պահի դադարեցնել սույն համաձայնագիրը առանց Ձեզ այդ մասին ծանուցելու, և Դուք եք կրելու պատասխանատվություն ամբողջ գումարի համար ընդհուպ մինչև համաձայնագրի դադարեցման ժամկետը, և (կամ), համապատասխանաբար, մենք կարող ենք մերժել Ձեզ մեր ծառայություններին (կամ դրանց որևէ մասի) մուտքի հնարավորություն ունենալու հարցում:

Ամբողջական համաձայնագիր

«Օգտագործման պայմաններ»-ի որևէ իրավունք կամ դրույթ իրականացնելու կամ ապահովելու մեր ձախողումը չի նշանակում այդ իրավունքից կամ դրույթից հրաժարում: Օգտագործման այս պայմանները և մեր կողմից այս կայքում հրապարակված ու ծառայությանը վերաբերող ցանկացած այլ պայման կամ շահագործման կանոն իրենցից ներկայացնում են մեր և Ձեր միջև ամբողջական համաձայնություն և կարգավորում են ծառայությունից Ձեր օգտվելը՝ փոխարինելով նախկին կամ ներկա բանավոր կամ գրավոր ցանկացած համաձայնագրի, հաղորդակցության և առաջարկի մեր և Ձեր միջև (ներառելով, սակայն չսահմանափակելով ծառայությունների մատուցման պայմանների որևէ նախկին տարբերակ):

Օգտագործման այս պայմանների մեկնաբանման ոչ մի երկիմաստություն չի կարող օգտագործվել ի վնաս մշակող կողմի:

Օրենսդրություն

Օգտագործման այս պայմանները և այլ առանձին համաձայնագրերը, որոնցով մենք ծառայություններ ենք առաջարկում Ձեզ, պետք է կարգավորվեն և մեկնաբանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն:

Փոփոխություններ Ծառայությունների մատուցման պայմաններում

Դուք ցանկացած ժամանկ կարող եք ծանոթանալ «օգտագործման պայմաններ»-ի ամենաթարմ տարբերակին այս կայքում:

Մեզ իրավունք է վերապահվում սեփական հայեցողությամբ թարմացնել, փոփոխել կամ փոխարինել օգտագործման այս պայմանների ցանկացած հատված՝ թարմացումներ և փոփոխություններ մեր էջում տեղադրելով: Ձեր պարտականությունն է պարբերաբար ստուգել մեր կայքը փոփոխություններին ծանոթանալու համար: Մեր կայքի կամ ծառայության հետագա օգտագործումը և կայքի հասանելիությունը Ձեզ օգտագործման այս պայմաններում փոփոխություններ տեղադրելուց հետո վկայում է այդ փոփոխություններին Ձեր համաձայն լինելու մասին:

Կոնտակտային տվյալներ

Ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ Ձեր հարցերը կարող եք ուղարկել info@socialbridge.am հասցեով:


Top