Գաղտնիության պայմաններ


Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:

Երբ Դուք մուտք եք գործում՝ օգտագործելով Ձեր Ֆեյսբուքի հաշիվը, այդպիսով լիազորություն եք տալիս օգտագործելու հետևյալ տեղեկատվությունը`


Ինչպե՞ս ենք մենք օգտագործում այս տեղեկատվությունը:

Մեր նպատակն է ստեղծել սպառողների կարծիքների կենտրոնացված հարթակ, որտեղ յուրաքանչյուր ընկերություն կստանա իրեն հետաքրքրող արձագանքներ փաստացի սպառողների կողմից՝ կապված իր թողարկած ապրանքների և մատուցած ծառայությունների հետ:


Ինչպե՞ս է այս տեղեկատվությունը տարածվում:

Ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ստանալու նպատակով մարդիկ կարող են օգտվել մեր ծառայություններից հետևյալ կերպ՝


Ինչպե՞ս կարող եմ կառավարել կամ հեռացնել իմ մասին տեղեկատվությունը:

Social Bridge-ից օգտվելիս կարող եք կառավարել Ձեր տարածած հրապարակումներն ու դրանց բովանդակությունը՝ դարձնելով տեսանելի կամ թաքցնելով դրանք մեր հարթակում:

Social Bridge-ի Ձեր հաշվին առնչվող տեղեկատվությունը կպահպանվի մինչ հաշիվը փակելը: Հաշիվը փակելու վերաբերյալ հայտ ներկայացնելիս Ձեր հաշիվը սառեցվում է 2 ամիս ժամանակահատվածով և դառնում անտեսանելի այլ անձանց համար: Եթե Դուք մուտք չեք գործում հարթակ այդ 2 ամիսների ընթացքում, ապա մենք հեռացնում ենք Ձեզ պատկանող տեղեկատվությունը, բացառությամբ այն հրապարակումների, որոնք կանխավ ձեռք են բերվել և չեն կրում որևէ անձնական տեղեկատվություն: Դուք ցանկացած պահի կարող եք Ձեր հաշիվը փակելու հայտ ներկայացնել «Էջի կարգավորումներ» բաժնում:


Ինչպե՞ս ենք մենք պատասխանում իրավական հարցումներին և կանխում վնասները:

Ի պատասխան իրավական հարցման (ինչպիսին, օրինակ, դատական կարգն է)՝ մենք կարող ենք պահպանել կամ տրամադրել Ձեր տվյալները այն դեպքում, երբ ունենք համապատասխան ապացույցներ, որ օրենքը մեզանից պահանջում է դա: Մենք գործում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:


Ինչպե՞ս ծանոթանալ գաղտնիության պայմաններում կատարված փոփոխություններին:

Դուք ինքներդ եք պատասխանատու ստուգելու մեզ մոտ տեղադրված թարմացումները: Մեր կողմից ծանուցում չի կատարվում:


Ինչպե՞ս կարելի է կապ հաստատել մեր թիմի հետ:

Մեր վարած քաղաքականության վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել մեզ հետևյալ էլ. հասցեով՝ info@socialbridge.am:

Ռումորս ՍՊԸ


Թարմացվել է՝ 2016 թ. դեկտեմբերի 2


Top